Առաքում / Վճարում

Առաքման արժեքը Երևան քաղաքում և մարզերում 1000 դրամ է։

Երևանում իրականացվում է պատվերի հաջորդ օրը՝ 12։00-18։00 կամ 19։00-22։00 հատվածում,
Մարզերում իրականացվում է 1-3 աշխ․ օրվա ընթացքում (կախված է Հայփոստից)։


Երևան քաղաքում առաքումն իրականացվում է մեր առաքիչի միջոցով (ոչ թե միջնորդ ծառայության), ինչը հնարավորություն է տալիս տեղում մանրամասն ծանոթանալ ապրանքի որակին,  հագուստի դեպքում փորձել մի քանի չափս և կողմնորոշվել, թե որն է առավել հարմար։


Ապրանքը առաքիչի ներկայությամբ ստուգելը պարտադիր է՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար։  

Վճարումն իրականացվում է ապրանքը ստանալու պահին։


Պատվիրված ապրանքը չհավանելու կամ չհամապատասխանելու դեպքում հաճախորդը իրավունք ունի հրաժարվել ապրանքից՝ վճարելով միայն առաքման վճարը։


Մարզերում առաքումն իրականացվում է հայփոստի միջոցով։ Պատվերը գրանցում ենք Ձեր կողմից գումարը նախապես փոխանցելուց և կտրոնը մեզ ուղարկելուց  հետո։ Հաջորդ աշխ․ օրը առաքանին մոտեցնում ենք հայփոստի գրասենյակ, որտեղից արդեն կազմակերպվում է փաթեթի ուղարկումը Ձեր մոտակա փոստային բաժանմունք՝ 1-3 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Ծանր ապրանքների առաքում դեպի մարզեր ցավոք չունենք։


Պատվերը նշելիս ապահովության համար ցանկալի է տրամադրել 2 հեռախոսահամար՝  առաքիչի հետ Ձեր կապը անխոչընդոտ կազմկակերպելու համար։

Shopping Cart
Scroll to Top